ՎՏԲ բանկը նվազեցրել է հիփոթեքի տոկոսադրույքները

12.11.2019 15:25
ՎՏԲ բանկը նվազեցրել է հիփոթեքի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ–ն նվազեցրել է հիփոթեքի տոկոսադրույքները 0,4 տոկոսային կետով, հաղորդում է banki.ru–ն։

Հիմա փոխառուի սկզբնական վճարի չափից կախված (վարկ/գրավ հարաբերակցություն)` դրամական միջոցները տրամադրվում են տարեկան 8,6—10,1%–ով նորակառույցների և երկրորդային բնակարանների գնման դեպքում, տարեկան 9—9,7%–ով` վերաֆինանսավորման դեպքում, տարեկան 9,4%–ով` բանկի գրավադրված անշարժ գույքի գնման դեպքում, տարեկան 8,8%–ով` զինվորական հիփոթեքի ձևակերպման դեպքում։

Բանկում աշխատավարձ ստացող և «Գործի մարդիկ» սեգմենտի (բյուջետայիններն ու պետական ծառայողները) հաճախորդների համար նախատեսված է զեղչ`0,3 տոկոսային կետով։ Եթե հաճախորդը հայտնվում է միանգամից երկու կատեգորիայւում, տոկոսադրույքի նկատմամբ կկիրառվի լրացուցիչ զեղչ` 0,1 տոկոսային կետով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև