ՀՀ ԿԲ–ն մտահոգ է սպառողական վարկերի պորտֆելի աճի արագ տեմպերի պատճառով

15.11.2019 15:31
ՀՀ ԿԲ–ն մտահոգ է սպառողական վարկերի պորտֆելի աճի արագ տեմպերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը մտահոգ է սպառողական վարկերի պորտֆելի աճի արագ տեմպերի պատճառով։

Այս մասին նախօրեին ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը 2020թ.–ի պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ։

«Մենք հիմա մտածում ենք ոչ թե այդ վարկերի սառեցման, այլ աճի տեմպերը դադաղեցնելու միջոցների շուրջ։ Այս իմաստով նախատեսում եք խստացնել աշխատավարձի նկատմամբ վարկի հարաբերակցության չափորոշիչը», – ասել է նա։

Նա նաև նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում սպառողական վարկավորման միջոցները բիզնես վարկավորմանն ուղղելու ուղղությամբ։

Միաժամանակ Ջավադյանը տեղեկացրել է, որ ձեռնարկվում են միջոցներ բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ։

ՀՀ ԿԲ–ի տվյալներով, հայկական բանկերի սպառողական վարկերի պորտֆելը 2019թ.–ի ապրիլի վերջին կազմել է 776,6 մլրդ դրամ` տարվա ընթացքում ավելանալով 220,4 մլրդ դրամով (456 մլն դոլար) կամ 39,6%–ով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև