ԿԲ նախագահը մեկնել է Պրահա` մասնակցելու միջազգային գիտաժողովի

20.11.2019 11:55
ԿԲ նախագահը մեկնել է Պրահա` մասնակցելու միջազգային գիտաժողովի

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունենալու նաև միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են զարգացած և զարգացող երկրներում գնաճի նպատակադրման, դրամավարկային քաղաքականության համատեքստում վիճակագրական տվյալների կառավարմանը նվիրված հարցեր: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև