06.12.2019 17:22
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի, /ԱՌԿԱ/. Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, սպառողական գները Հայաստանում 2019 թ.–ի նոյեմբերին, 2018 թ.–ի նոյեմբերի համեմատ, (12-ամսյա գնաճ) աճել է 1%-ով, նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) հաշվետվության մեջ:
Ընդ որում, ԱՎԿ-ի տվյալներով, նոյեմբերին`հոկտեմբերի համեմատ, երկրում գրանցվել է 1,1%-ի գնաճ:
Միաժամանակ, 2019 թ.–ի հունվար-նոյեմբեր ամիսներին գնաճը, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1,5%:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2019 թ.–ի նոյեմբերին, 2018 թ.–ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է 0,5%–ի գնանկում:
Հայաստանի պետբյուջեում 2019 թ.–ի տնտեսական աճն ամրագրված է 4,9%-ի չափով, իսկ գնաճը` 2,7%–ի: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: