ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա

06.12.2019 19:43
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վիեննա, տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա,  որտեղ «Եվրոպայում Հայաստանի ֆինանսական համագործակցության կենտրոնում» նախատեսված է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ:  

Նիստի շրջանակում ստորագրվելու են մի շարք վարկային համաձայնագրեր՝ մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում։  ԿԲ նախագահը մասնակցելու է նաև ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների համար անցկացվելիք բանկային ռիսկերին նվիրված կլոր-սեղան քննարկմանը, որին որպես բանախոս հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ:

Մասնավորապես, ԿԲ պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ավստրիական առաջադեմ ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են ավստրիական ընկերությունների Հայաստան մուտքի և նոր ներդրումներ իրականացնելու հնարավորությունները: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև