Հայաստանը KfW բանկի հետ 60 մլն եվրոյի 3 նոր վարկային համաձայնագիր է ստորագրել

09.12.2019 13:12
Հայաստանը KfW բանկի հետ 60 մլն եվրոյի 3 նոր վարկային համաձայնագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան ստորագրել են երեք նոր վարկային համաձայնագիր՝ 60 մլն․ ԵՎՐՈ ընդհանուր գումարով, նշվում է ԿԲ տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Վիեննայում դեկտեմբերի 6-ին կայացել է գերմանական KfW բանկի մասնակցությամբ գործող գերմանահայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:

Նիստի ավարտին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան ստորագրել են երեք նոր վարկային համաձայնագիր՝ 60 մլն․ ԵՎՐՈ ընդհանուր գումարով:

Համաձայնագրերից մեկը, 20 մլն․ ԵՎՐՈ գումարով, վերաբերում է «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում» ծրագրի հերթական փուլին:

Հաջորդ համաձայնագիրը «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» ծրագրի հերթական փուլի մեկնարկն է՝ 20 մլն․ ԵՎՐՈ գումարով:  

Երրորդ համաձայնագիրը «Վերականգնվող էներգետիկայի խրախուսում» ծրագրի հերթական փուլի իրականացման և այս ոլորտում ներդրումների խրախուսման նպատակով է և դարձյալ կազմում է 20 մլն․ ԵՎՐՈ։

Նիստի ընթացքում քննարկվել են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի կատարողականներն ու վերջիններիս հնարավոր զարգացումները՝ վերականգնվող էներգետիկայի, բնակարանային ֆինանսավորման ոլորտներում (հիփոթեքային շուկայի զարգացման համար) և գյուղատնտեսության և ՓՄՁ զարգացման ֆինանսավորման համար ծրագրերի կատարման ընթացքը: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև