2020թ.-ից ՀՀ-ում ՀԴՄ-ի տպումը պարտադիր է դառնալու բոլոր տնտեսվարող սուրբյեկտների համար

11.12.2019 13:00
2020թ.-ից ՀՀ-ում ՀԴՄ-ի տպումը պարտադիր է դառնալու բոլոր տնտեսվարող սուրբյեկտների համար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2020 թվականի հունվարի 1-ից վերանում է ՀԴՄ չտպելու լեգիտիմությունը, նախօրեին իր Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 հունվարի 1-ից ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևե պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական կամ որևէ այլ առումով ներման ենթակա լինի»,- ընդգծել է վարչապետը:

Նա նույնպես նշել է, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տպվել է 106 միլիոն ՀԴՄ կտրոնով ավել, որոնցով արձանագրվել է ավելի քան 303 միլիարդ դրամի ապրանքաշրջանառություն։

«Մարդկանց՝ հացի փող աշխատելու հանգամանքը նոր իրավիճակում հնարավոր է հաստատել միայն ՀԴՄ կտրոններ թողարկելու միջոցով, որովհետև պիտի թողարկեն ՀԴՄ-ներ, որի արդյունքում պիտի հաշվարկվի նրանց շրջանառությունը, ինչից հետո պետք է արձանագրվի, որ պետությունը նրանց հարկային պահանջներ չպիտի ներկայացնի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն  որի ՀԴՄ-ների վաճառքի շուկան երկրում պետք է ազատականացվի: Վարչապետն ավելի ուշ հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է ամբողջությամբ բացառել կանխիկի շրջանառությունը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև