ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը (ՎԻԴԵՈ)

11.12.2019 18:40
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ներքին Գետաշեն գյուղում գտնվող 1800-ականների ջրաղացը Թաթոյանների ընտանիքը վերածել է իսկական ժամանակի մեքենայի: Նրանք այստեղ այցելող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ցուցադրում են ջրաղացի աշխատանքը, պատմում դրա ստեղծման պատմությունը:

Գյուղական տուրիզմի ոլորտում գրանցած հաջողությունները Թաթոյանները համարում են նաև իրենց գործընկերներինը: Ջրաղացպան Մեժլում Թաթոյանը պատմում է՝ տեղեկանալով ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի մասին, անմիջապես դիմեցին. արդյունքը սպասեցնել չտվեց, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՏ:

«ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU-ի աջակցությամբ մենք կարողացանաք կառուցել և վերանորոգել մեր ջրաղացը: Շնորհակալ եմ, որ մեզ աջակցեցին և օգնեցին», – նշում է Թաթոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև