Կադաստրի կոմիտեն կհամագործակցի Ասիական զարգացման բանկի հետ

24.12.2019 16:12
Կադաստրի կոմիտեն կհամագործակցի Ասիական զարգացման բանկի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային երեկ հյուրընկալել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Ինչպես հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը, Սուրեն Թովմասյանը մանրամասն է ներկայացրել Կադաստրի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերը։  

Կոմիտեի մասնագետները հյուրին ներկայացրել են նաև, թե համագործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։

Կոմիտեի ղեկավարը շատ կարևոր է համարել ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումներն ու հետագա հնարավոր փոխգործակցության հեռանկարը Ասիական զարգացման բանկի հետ: Հանդիպման վերջում կողմերն ուրվագծել են հարցերի նախնական այն շրջանակը, որում ցանկալի կլինի շարունակել հետագա համագործակցությունը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև