Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2019թ.–ի նոյեմբերին կազմել է 7 166.076 մլն դոլար

16.01.2020 16:10
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2019թ.–ի նոյեմբերին կազմել է 7 166.076 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառան պետական պարտքը 2019թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 7 166.076 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 49.322 մլն դոլարով կամ, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, կոմիտեի տվյալներով, Հայաստանի համախառան պետական պարտքը 2018թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 765.5մլն դոլար

ԱՎԿ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2019թ.–ի նոյեմբերի վերջին կազմել է 5 626.252 մլն դոլար` ավելանալով 52.963մլն դոլարով։

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 5 114.134մլն դոլարը բաժին է հասնում ՀՀ կառավարության պարտքին (55.326 մլն դոլարի աճ), իսկ ՀՀ ԿԲ–ի պարտքը կազմում է 512.118մլն դոլար (3.641 մլն դոլարի նվազում)։

Ընդ որում ներքին պարտքը 2019թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 1 539.824 մ մլն դոլար` կրճատվելով  3.641 մլն դոլարով:

Միաժամանակ, դրամային փոխարժեքով համախառն պետական պարտքը 2019թ.-ի տվյալներով կազմել է 3 424 524.4 մլն դրամ` ավելանալով ամսական 35 526.1 մլն դրամով: Դրամային փոխարժեքով երկրի  արտաքին պետական պարտքը 2019թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է  2 688 673.2 մլն դրամ (34 673.0  մլն դրամի աճ), իսկ ներքին պարտքը` 735 851.2 մլն դրամ (853.1 մլն դրամի աճ):-0-


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև