Նախագահը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու՝ մեր երկրի առաջարկությունը

22.01.2020 13:15
Նախագահը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու՝ մեր երկրի առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը և ասել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը։

«Նախագահ Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Հայաստանում հյուրընկալելու՝ մեր երկրի առաջարկությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հեռանկարների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների համագործակցության նոր հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրությն մեջ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև