«Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել. Փաշինյան

24.01.2020 17:07
«Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. «Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով, հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են: Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հիմնվել է 2002թ.-ի դեկտեմբերին: 2003 – Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից (լիցենզիա թիվ 83): Ի սկզբանե բանկը կոչվում էր «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ անվանումը: 2014թ.-ի նոյեմբերին վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ: Հայաստանի բանկային համակարգի առաջատար 3 բանկերից մեկն է: Հայաստնի միակ մասնավոր հաստատությունն է, որին տրվել են 2 միջազգային վարկանիշային գործակալությունների՝ Moody’s-ի և Fitch-ի վարկանիշեր:

Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, 2019 թ.-ի սեպտեմբերի 26-ին թողարկել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր՝10 տարի մարման ժամկետով և 3.95% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ երկու թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը: 

Հայաստանն այսօր իրականացրել է եվրապարտատոմսերի երկու թողարկում։ Առաջինն իրականացվել է 2013թ.–ի սեպտեմբերի 19–ին, երբ թողարկվեցին 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր` տարեկան 6% եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով (մինչև 2020թ.–ի մարտի 30–ը)։ Միաժամանակ հուլիսի դրությամբ առաջին թողարկումից շրջանառության մեջ են գտնվում 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 200 մլն դոլարը։ Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015թ.–ի մարտի 26–ին` 500 մլն դոլար ծավալով և 7,15% եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով` մինչև 2025թ.–ի մարտի 26–ը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև