Եվրոպարտատոմսերի 3-րդ թողարկման հաշվին Հայաստանը կխնայի 10 մլն. դոլար արտաքին պարտքի սպասարկման մեջ. Փաշինյան

25.01.2020 13:10
Եվրոպարտատոմսերի 3-րդ թողարկման հաշվին Հայաստանը կխնայի 10 մլն. դոլար արտաքին պարտքի սպասարկման մեջ. Փաշինյան

ԿԱՊԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հայտնեց, որ եվրոպարտատոմսերի 3-րդ թողարկման հաշվին Հայաստանը կխնայի 10 մլն. դոլար արտաքին պարտքի սպասարկման մեջ:

Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, 2019 թ.-ի սեպտեմբերի 26-ին թողարկել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր՝10 տարի մարման ժամկետով և 3.95% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ երկու թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը: 

«Տեղի է ունեցել եվրոպարտատոմսերի 3-րդ թողարկումը 500 մլն. դոլարով և 10 տարվա մարման ժամկետով: Նոր եվրոպարտատոմսերի նոր եկամուտը կազմել է 3,95%՝ գնված 6%-ի փոխարեն: Դա նշանակում է, որ Հայաստանի համար զգալիորեն նվազել են եվրոպարտատոմսերի սպասրկման ծախսերը: Դրա հաշվին Հայաստանը՝ արտաքին պարտքի սպասարկման գործընթացում կխնայի մոտ 10 մլն. դոլար»,- ասաց նա Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանն այսօր իրականացրել է եվրապարտատոմսերի երկու թողարկում։ Առաջինն իրականացվել է 2013թ.–ի սեպտեմբերի 19–ին, երբ թողարկվեցին 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր` տարեկան 6% եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով (մինչև 2020թ.–ի մարտի 30–ը)։ Միաժամանակ հուլիսի դրությամբ առաջին թողարկումից շրջանառության մեջ են գտնվում 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 200 մլն դոլարը։ Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015թ.–ի մարտի 26–ին` 500 մլն դոլար ծավալով և 7,15% եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով` մինչև 2025թ.–ի մարտի 26–ը։

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով Հայաստանի համախառան պետական պարտքը 2019թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 7 166.076 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 49.322 մլն դոլարով:

Ընդ որում, կոմիտեի տվյալներով, Հայաստանի համախառան պետական պարտքը 2018թ.–ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 765.5մլն դոլար–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև