Fitch Ratings–ը «B +» / «RR4» վարկանիշ է շնորհել հայկական «Արդշինբանկ»-ի 300 մլն դոլարի եվրապարտատոմսերին

29.01.2020 17:55
Fitch Ratings–ը «B +» / «RR4» վարկանիշ է շնորհել հայկական «Արդշինբանկ»-ի 300 մլն դոլարի եվրապարտատոմսերին

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հայկական «Արդշինբանկ»-ի եվրապարտատոմսերին «B +» / «RR4» վարկանիշ է շնորհել:

2020 թվականի հունվարին Արդշինբանկը 300 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել (6,5% տոկոսադրույքով), ինչն աննախադեպ է  Հայաստանի համար:

«Վերջնական վարկանիշը շնորհվում է եվրապարտատոմսերի թողարկման ավարտից և նախկինում ստացված տեղեկություններին համապատասխան վերջնական փաստաթղթերի տրամադրումից հետո», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Եվրապարտատոմսերը թողարկվել են Dilijan Finance B.V.- ի կողմից (Նիդեռլանդներ)` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարկի ֆինանսավորման համար` բանկային գործունեություն իրականացնելու նպատակով, այդ թվում` պարտքի մարման վերաֆինանսավորումը` պայմանագրի համաձայն: Dilijan Financial BV- ն վճարելու է միայն Արդշինբանկից վարկային պայմանագրով ստացված մուրհակների (մայր գումարը և տոկոսները) գումարը:

2019 թ.-ի ապրիլին Fitch- ը հաստատել է «Արդշինբանկի» արտարժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-term Issuer Default Rating IDR) «B+» մակարդակում` կանխատեսումը «Կայուն»:

Fitch-ը նաև հաստատել է բանկի էմիտենտի կարճաժամկետ վարկանիշը (Short-Term IDR) «B» մակարդակում, կենսունակության վարկանիշը (Viability Rating)` «b+» մակարդակում, աջակցության վարկանիշը (Support Rating)` «5» մակարդակում, Floor աջակցման վարկանիշը` «No Floor» մակարդակում: «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հիմնվել է 2002թ.-ի դեկտեմբերին: 2003 – Գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից (լիցենզիա թիվ 83): Ի սկզբանե բանկը կոչվում էր «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ անվանումը: 2014թ.-ի նոյեմբերին վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ: Հայաստանի բանկային համակարգի առաջատար 3 բանկերից մեկն է: Հայաստնի միակ մասնավոր հաստատությունն է, որին տրվել են 2 միջազգային վարկանիշային գործակալությունների՝ Moody’s-ի և Fitch-ի վարկանիշեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև