HSBC խումբը քննարկում է Հայաստանում իր գործունեության վերանայումը. ԿԲ–ն մեկնաբանում է այդ տեղեկատվությունը

30.01.2020 16:42
HSBC խումբը քննարկում է Հայաստանում իր գործունեության վերանայումը. ԿԲ–ն մեկնաբանում է այդ տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը մեկնաբանել է Reuters գործակալության կողմից հրապարակված տեղեկությունն այն մասին, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը։

 «ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»»,– նշվում է Հայաստանի ԿԲ–ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ԿԲ–ի հաղորդմամբ, HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից:

Ավելի վաղ, HSBC–ն հայտարարել էր Իրինա Սեյլանյանին գործադիր տնօրեն նշանակելու մասին։ Սեյլանյանն իր պարտականությունները կստանձնի 2020թ.–ի մարտի 2-ից` հաջորդելով Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC խմբում։

Reuters գործակալության նախօրեի հրապարակման համաձայն` HSBC–ն վերանայում է Թուրքիայում իր բիզնեսի վաճառքի հավանականությունը` երկրում անկայուն  արժույթային և տնտեսական հեռանկարի ֆոնին։  

Reuters-ի աղբյուրների պնդմամբ, ծախսերի կրճատմանն ուղղված ավելի լայն միջոցառումների շրջանակում, բանկը նաև ձգտում է վաճառել կամ սահմանափակել իր բիզնեսը մի քանի այլ շուկաներում։ Դրանց թվում է մանրամասշտաբ գործառնություններով երկրները, որտեղ բանկը ստիպված է մրցել տեղական դերակատարների հետ, այդ երկրներից են Հայաստանը, Հունաստանը և Օմանը։

Նշվում է, որ HSBC–ի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից։  

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև