ՀՀ–ում ՎԶԵԲ–ի ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 1,4 մլրդ եվրոյի

30.01.2020 19:44
ՀՀ–ում ՎԶԵԲ–ի ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 1,4 մլրդ եվրոյի

ԵՐԵՎԱՆ. 30 հունվարի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում հասել է 1,4 մլրդ եվրոյի` 180 նախագծերով, հինգշաբթի ասուլիսի ժամանակ ՎԶԵԲ–ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։

«2019թվականն առավել հաջողված էր ծավալների տեսակետից, այն երկրորդ է ցուցանիշով։ Մոտ 120 մլն եվրոյի ներդրում է իրականացվել 15 նախագծով», – ասաց նա։

ՎԶԵԲ–ի երևանյան գրասենյակի ղեկավարի խոսքով, բանկի տեսլականը կայուն և նորարարական տնտեսությունների ստեղծումն է, որոնք հնարավորություններ են ընձեռում բոլորի համար։

«Իրականացնելով մեր ծրագրերը` մենք ցանկանում ենք ապահովել հետևյալ սկզբունքները` մրցունակություն, ներառականություն, կայունություն, ինտեգրվածություն, լավ կառավարելիություն և էկոլոգիականություն», – ասաց Գվինդաձեն։

Նա նաև նշեց, որ ՎԶԵԲ–ի ընթացիկ նախագծերի պորտֆելը կազմում է մոտ 365 մլն եվրո։ Նա հույս հայտնեց, որ կգրանցվի այդ ցուցանիշի աճ, քանի որ կան նոր ծրագրած նախագծեր։

«Մենք մնացած ներդրումային ֆինանսական ինստիտուտներից տարբերվում ենք նրանով, որ մեր ներդրումների մեծ մասը` մոտ 90%–տ, բաժին է հասնում մասնավոր հատվածին, այսինքն` մենք աջակցում ենք ՓՄՁ–ին, բանկային հատվածին, տնտեսության իրական հատվածին, հիմնականում ներդրումներ ենք ներգրավում մասնավոր հատվածից, այդ թվում` ուղիղ օտարերկրյա ներդրումների տեսքով», – ասաց Գվինդաձեն։

Անդրադառնալով պորտֆելի կառուցվածքին` գրասենյակի ղեկավարը նշեց, որ 48%–ը բաժին է հասնում ֆինանսական կառույցներին, 34%–ը` ենթակառուցվածքային նախագծերին և 18%–ը` արդյունաբերությանն ու ագրոբիզնեսին։ ՎԶԵԲ–ը Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է, որը գործում է հանրապետության տարածքում 1992թ.–ից։ Կառույցը միջոցներ է ներդնում ֆինանսական, կորպորատիվ ոլորտներում, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտում, ընդ որում ներդրումների 99%–ը բաժին է հասնում մասնավոր հատվածին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև