Հայաստանի բանկերը 2019թ.–ն 12,3%–ով ավելացրել են պետբյուջե կատարվող վճարները

01.02.2020 14:10
Հայաստանի բանկերը 2019թ.–ն 12,3%–ով ավելացրել են պետբյուջե կատարվող վճարները

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների 2019թ.–ի հունվար–դեկտեմբերի ցանկում ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը, որոնք պետբյուջե են վճարել մոտ 54,6 մլրդ դրամ` 2018թ.–ի ընթացքում գրանցված 48,6 մլրդ դրամի համեմատ։ Այս մասին վկայում են 2019թ.–ի արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։

ՊԵԿ–ի տվյալներով, բանկերի կողմից վճարված շահութահարկն ընդհանուր առմամբ կազմել է 22,4 մլրդ դրամ, եկամտահարկը` 29,2 մլրդ դրամ, ԱԱՀ–ն` 3,8 մլրդ դրամ, այլ հարկերն ու տուրքերը` 2,8 մլրդ դրամ։

Բանկերի շրջանում հարկերի վճարման մակարդակով առաջատարների հնգյակում են Ամերիաբանկը` 8,6 մլրդ դրամ (ընդհանուր ցանկի 19–րդ տեղը), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 6,7 մլրդ դրամ (23–րդ տեղ), Հայբիզնեսբանկը` 4,9 մլրդ դրամ (37–րդ տեղ), Ինեկոբանկը` 4,9 մլրդ դրամ (38–րդ տեղ), Արդշինբանկը` 4,6 մլրդ դրամ (40–րդ տեղ)։

Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում են ներառվել Կոնվերս Բանկը` 3,6 մլրդ դրամ, Հայէկոնոմբանկը`3,2 մլրդ դրամ, Արմսվիսբանկը` 2,9 մլրդ դրամ, Յունիբանկը` 2,8 մլրդ դրամ, Արարատբանկը` 2,4 մլրդ դրամ, HSBC Բանկ Հայաստանը` 2,4 մլրդ դրամ և ՎՏԲ–Հայաստան Բանկը` մոտ 2,3 մլրդ դրամ։ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2019թ.–ի ընթացքում պետբյուջե են վճարել ավելի քան 1 061,2 մլրդ դրամ, ինչը 14,5%–ով (կամ 134,5 մլրդ դրամով) ավել է 2018թ.–ի համեմատ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև