IDBank-ը բարեհաջող տեղաբաշխել է 2019-ին թողարկված 2-րդ տրանշի դոլարային պարտատոմսերը

01.02.2020 16:02
IDBank-ը բարեհաջող տեղաբաշխել է 2019-ին թողարկված 2-րդ տրանշի դոլարային պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. IDBank-ը բարեհաջող տեղաբաշխել է 2019-ին թողարկված 2-րդ տրանշի դոլարային պարտատոմսերը։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Թվով 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամուտը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Տեղաբաշխումն ավարտվել է ս․թ․ հունվարի 31-ին։

2019-ին Բանկը հանդես էր եկել նաև դրամային պարտատոմսերի թողարկմամբ։ 250,000,000 ՀՀ դրամ ծավալի 3-րդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել էին թողարկումից օրեր անց։ Դրամային պարտատոմսերի  անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.5% տոկոս, ժամկետայնությունը՝ 27 ամիս է, վճարումները կկատարվեն եռամսյա պարբերականությամբ։

«Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Այս պահին երկրորդային շուկայում շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 3 տրանշի պարտատոմս` 10 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի N 1/93Ա որոշմամբ (13/02/2019թ)։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am հասցեով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

IDBank–ը ստեծղվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին` որպես «Անելիք բանկ» ՓԲԸ։ 2017թ.–ի մայիսին Անելիք բանկը վերաբրենդավորվել է և վերանվանվել IDBank։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD` 59,7% և «CreditBank S.A.L.»` 40,3%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև