«Ստեփան Գիշյան» հիմնադրամը կընդունի 2020թ.-ի դրամաշնորհային հայտերը

03.02.2020 15:15
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը կընդունի 2020թ.-ի դրամաշնորհային հայտերը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը իրավաբանական անձանց համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Այս մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։

«Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև ս.թ. մարտի 10-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝

  • նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
  • առաջարկում են նորարարական լուծումներ,
  • դիմող իրավաբանական անձն առնվազն վերջին երկու տարվա ընթացքում ծավալել է ակտիվ գործունեություն,
  • միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

Հաղորդագրության համաձայն, տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ:

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

 «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև