Յունիբանկը նվազեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 2.500 դրամ

05.02.2020 11:17
Յունիբանկը նվազեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 2.500 դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը նվազեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 2.500 դրամ: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Յունիբանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը: Այժմ Swift դրամական փոխանցում Հայաստանից աշխարհի ցանկացած երկիր կարելի է կատարել 2 500 ՀՀ դրամով, եթե փոխանցման գումարը չի գերազանցում 100 000 ԱՄՆ դոլարը:

Առաջարկից կարող են օգտվել բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները՝ անկախ փոխանցումների քանակից և արժույթից (ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի): Ակցիան կգործի մինչև 01.03.2020թ.:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև