Յունիբանկի հաճախորդները վճարումները կարող են կատարել նաև Telcell-ի միջոցով

12.02.2020 10:30
Յունիբանկի հաճախորդները վճարումները կարող են կատարել նաև Telcell-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Թել-Սելի և Յունիբանկի համագործակցության շրջանակներում հաճախորդները կարող են իրենց բանկային հաշիվները համալրել և վարկերը մարել Telcell Wallet ժամանակակից հավելվածի, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում և ԼՂՀ-ում տեղադրված ավելի քան 3500 Telcell տերմինալների միջոցով:Վճարումը հաստատվում է րոպեների ընթացքում:

«Լինելով սպառողական վարկերի տրամադրման շուկայի առաջատարներից մեկը՝ Յունիբանկը ձգտում է հաճախորդների համար ապահովել սպասարկման լայն հնարավորություններ: Մեր համագործակցության շնորհիվ Յունիբանկի հաճախորդներն այսուհետ կարող են քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը կատարել նաև Telcell-ի միջոցով»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Մենք շարունակաբար ընդլայնում ենք ֆինանսական ծառայությունների տեսականին, որոնց դիմաց կարող են վճարել մեր հաճախորդները: Յունիբանկի և Telcell համակարգերի միջև անմիջական ինտեգրման շնորհիվ վճարումները հաշվեգրվում են իրական ժամանակում, առցանց: Մենք վստահ ենք, որ բանկի հաճախորդները կգնահատեն այս ծառայության հարմարավետությունը»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post