Հայաստանում մինչև 100 հազ. դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող են գրանցվել նաև բջջային հավելվածի միջոցով

17.02.2020 15:13
Հայաստանում մինչև 100 հազ. դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող են գրանցվել նաև բջջային հավելվածի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում այսուհետ մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող են գրանցվել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով: Այս մասին հաղորդում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:

Հաղորդագրության համաձայն, «ASWA» բջջային հավելվածը հնարավոր է անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։

«Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, ով ունի ներբեռնված բջջային հավելված և ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Հայտարարության համաձայն, բջջային հավելվածով պատահար գրանցելու դեպքում Համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլևս չի կազմվում, ինչպես նաև անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին: Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկատվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև