Երևանում ապրիլին կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

25.02.2020 12:27
Երևանում ապրիլին կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այս մասին հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

FINTECH360 միջազգային համաժողովը կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

«Fintech360–ում բանկերի, դրամական փոխանցումների և վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն թե ինչպես նոր տեխնոլոգիաները կօգնեն բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը».- նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ: 

Օրակարգի կարևոր թեմաներն են՝ 

  • Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները
  • Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների լոյալությունը սուրմրցակցային պայմաններում, Big Data-ն ֆինանսական մարքեթինգում
  • Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը և նվազեցնել ծախսերը,
  • Կիբերանվտանգությունը թվային դարաշրջանում,
  • RegTech և համապատասխանության ռիսկերի արդյունավետ կառավարում,
  • Կարգավորում և նորարարական տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում:

Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակվել փորձով, ընդլայնել գործարար կապերի շրջանակը և ձեռքբերել նոր գործընկերներ:

Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: 

Մասնակիցները սպասում են ոչ միայն հագեցած բիզնես օրակարգ, այլև անմոռանալի մշակութային ծրագիր: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան և Սևանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով:
Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և և գրանցվելու համար այցելեք www.fintech360.io:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև