Խաղադաշտից հետևեք UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը

04.03.2020 17:21
Խաղադաշտից հետևեք UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել Բանկի կողմից թողարկվող Mastercard միջազգային վճարային համակարգի բոլոր քարտերի քարտապանները (նաև մրցույթի ընթացքում նոր տրամադրվող քարտերի քարտապանները): Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 20-ը ներառյալ գրանցվել myuefacard.am հարթակում և կատարել նվազագույնը 200.000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործառնություններ: Մրցույթի ամփոփմանը հաշվարկվելու է քարտատիրոջ կողմից գործող Mastercard միջազգային վճարային համակարգի բոլոր քարտերով կատարված վճարային գործառնությունների հանրագումարը:

Բանկի հաղորդագրության համաձայն, մրցույթի վերջնարդյունքում պատահականության սկզբունքով ընտրված քարտատերը երկու անձի համար կնվաճի 2020թ.-ի UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին մարզադաշտից հետևելու հնարավորություն և 4-օրյա ուղևորություն դեպի եզրափակիչ խաղն ընդունող քաղաք:

Մրցույթի հիմնական պայմանները ներկայացված են այստեղ:

 Իմացի՛ր ավելին myuefacard.am և acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010 31 88 88 հեռախոսահամարին:

 Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև