Իրազեկում քաղաքացիներին. ՀԿԱԾ-ում պարտավորություն ունեցող քաղաքացիները կարող են վճարում կատարել նաև «ArCa» համակարգով

06.03.2020 20:18
Իրազեկում քաղաքացիներին. ՀԿԱԾ-ում պարտավորություն ունեցող քաղաքացիները կարող են վճարում կատարել  նաև  «ArCa» համակարգով

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (ՀԿԱԾ) տեղեկացնում եք, որ բացի «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ»  «Մոբի Դրամ» վճարային համակարգերի ծառայություններից,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող քաղաքացիներն իրենց կատարողական վարույթների շրջանակում այսուհետ կարող են վճարումները կատարել  նաև «ArCa» վճարային համակարգի միջոցով։

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից վճարումներ կատարելու  համար նոր գործիքներ առաջարկելու նպատակն է զարգացնել սպասարկման ոլորտում մատուցվող ծառայությունները՝ խնայելով քաղաքացիների ժամանակը», – նշում են ծառայաությունից։

«ArCa» վճարային համակարգի միջոցով փոխանցում կատարելու համար՝ գործարքն իրականացնողին անհրաժեշտ է գրանցվել ARCA համակարգում, ընտրել «Ծառայություններ», «Պետ. Ծառայություններ», «ԴԱՀԿ լոգո»,  « + »   Նոր վճարում, մուտքագրել «Սոցիալական քարտի համարը, կատարել վճարում»։ Վճարման ենթակա գումարն ամբողջությամբ փոխանցելու դեպքում  կատարողական վարույթն  ինքնաշխատ եղանակով կարճվում է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև