«Մագհայ». Վանաձորի հյուրընկալ անկյունը (ՎԻԴԵՈ)

07.03.2020 21:04
«Մագհայ». Վանաձորի հյուրընկալ անկյունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Վանաձորում Մարինե Դավթյանն ընտանիքի հետ իր տնից է սկսել  հյուրատնային բիզնեսն ու այն կոչել «Մագհայ»: Տարիներ առաջ մեկնարկած գործն օր օրի զարգանում է. հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր անկյուններից: Զբոսաշրջիկների արագ աճող հոսքին զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսն ու հյուրատանը 2-րդ հարկ կառուցել, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նախաձեռնությանն առաջինը արձագանքեց բիզնես գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: Սկսվեցին հյուրատան 2-րդ հարկի կառուցման աշխատանքները:

«Մեր 2-րդ հարկը կառուցել ենք 2018թ.-ին՝ մեկ տարվա ընթացքում։ Մեծ աջակցություն ունի մեր գործընկեր ԱԿԲԱ Բանկը, որ կարողացանք հասնել մեր նպատակին։ 2019թ.-ի հունվարի 1-ին առաջին ամրագրումն էր հյուրատան նոր սենյակներում: Աշխատել էինք մինչև  դեկտեմբերի 31-ը՝ գործն ավարտին հասցնելու համար»,- պատմում է Մարինե Դավթյանը։

Ձեռներեցությունը զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կազմակերպած անվճար բիզնես դասընթացներին տիկին Մարինեն ընտանիքի մյուս անդամների հետ ևս մասնակցել է՝ ընտանեկան բիզնեսը մեկ քայլ էլ առաջ շարժելու համար:

«2019-ին ստացել ենք հրավեր ԱԿԲԱ բԱՆԿԻ դասընթացներին մասնակցելու համար: Այդ  դասընթացների արդյունքում ոչ միայն գիտելիքներ ես ձեռք բերում, այլ նաև մարդկային շփումը օգուտ է տալիս, ստեղծվում են նոր կապեր»,-նշում է տիկին Մարինեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև