Հայաստանի ԿԲ-ն պատրաստ է արձագանքել համաշխարհային տնտեսական զարգացումներին կորոնավիրուսի տարածման ֆոնին

09.03.2020 14:57
Հայաստանի ԿԲ-ն պատրաստ է արձագանքել համաշխարհային տնտեսական զարգացումներին կորոնավիրուսի տարածման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/.  Կորոնավիրուսի ազդեցությունը  համաշխարհային և ՀՀ տնտեսության վրա կարճաժամկետ է լինելու, հայտնում են Հայաստանի Կենտրոնական բանկից:

Կենտրոնական բանկն ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին:

«Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ»,- նշել են ԿԲ-ից:

Հաղորդագրության համաձայն, այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը  մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա:

«Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»,- նշում են ԿԲ-ից «Արմենպրես» գործակալության հետ զրույցում:

Երկրների թիվը, որտեղ նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել, գերազանցել է 100-ը:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին և միակ դեպքը արձանագրվել է մարտի 1-ի գիշերը: Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև