ՀՀ–ում տեղաբաշխվել են միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 10 միլիարդ դրամ ծավալով. Ֆինանսների նախարարություն

10.03.2020 20:57
ՀՀ–ում տեղաբաշխվել են միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 10 միլիարդ դրամ ծավալով. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին տեղաբաշխվել են 2 տարի մարման ժամկետով միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 10 միլիարդ դրամ ծավալով:

Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 10 միլիարդ 100 միլիոն դրամ, բավարարվել է 9 միլիարդ 150 միլիոն դրամը, որի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 6.29 տոկոս:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝ Ամիրյան 23/1, Թոթովենցի փողոց, նրբանցք 4 , Տիգրան Մեծի 24, Կոմիտաս 49:

«Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում», – նշվում է հաղորդագրության մեջ: Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև