Սբերբանկը Հայաստանից առաջին գործընկերոջն է միացնում սեփական էկոհամակարգին

11.03.2020 16:29
Սբերբանկը Հայաստանից առաջին գործընկերոջն է միացնում սեփական էկոհամակարգին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Սբերբանկը հայտնել է սեփական փողի փոխանցման էկոհամակարգին Հայաստանի Հանրապետությունում առաջին գործընկերոջ միացման մասին:

Ինչպես նշվում է բանկի կայքում, այժմ «Сбербанк онлайн» (Սբերբանկ օնլայն) բջջային հավելվածի օգտատերերը կկարողանան դրամական միջոցների փոխանցումներ կատարել Հայկական Էվոկաբանկի թվային բանկի հաճախորդների քարտերին կամ հաշվեհամարներին:

Փոխանցում կատարելու համար անհաժեշտ է բացել iOS-ի կամ Android-ի «Сбербанк Онлайн» հավելվածի «За рубеж - По номеру телефона на карту/счет» (Արտասահման՝ հեռախոսահամարով՝ քարտին/հաշվեհամարին) բաժինը և ընտրել բանկը: Դրանից հետո պետք է նշել ստացողի բջջային հետռախոսահամարը, որը կցված է նրա հաշվեհամարին կամ բանկային քարտին: Փոխանցման միջնորդավճարը կկազմի 1%, օրվա ընթացքում փոխանցման առավելագույն գումարը՝ 50 հազ ռուբլի: Փոխանցումն իրականացվում է ռուբլիով և Հայաստանում քարտին փոխանցվելիս ավտոմատ կերպով փոխվում է քարտի փոխարժեքին: Ստացողի քարտի վրա փոխանցումն իրականանում է ակնթարթորեն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post