ArCa–ն կոչ է անում հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել անկանխիկ գործիքներով և առցանց

13.03.2020 21:23
ArCa–ն կոչ է անում հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել անկանխիկ գործիքներով և առցանց

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Armenian Card ազգային վճարային համակարգը կոչ է անում հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել անկանխիկ գործիքներով և առցանց։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս լվանալ և մշակել հատուկ միջոցներով ձեռքերը թղթադրամի հետ շփումից հետո և հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել անկանխիկ գործիքներով և առցանց։ arca.am հավելվածով և կայքով վճարումներն անվտանգ են առողջության համար ևս։ Վճարեք անհպում՝ մնացեք առողջ», – նշվում է ArCa–ի Facebook–յան էջում: Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: Այսօր` մարտի 13–ին, հայտնի դարձավ վարակման ևս 2 դեպքի մասին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև