Վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կցուցաբերվի անհատական մոտեցում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար:

«Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ կապ հաստատվի բանկերի և վարկառուների միջև, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950, 010592697 հեռախոսահամարներով»,- հաղորդվում է հայտարարության մեջ: -0-​

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված փաթեթային առաջարկ, որը ներառում է հաշվարկային հաշիվ, բիզնես քարտ և հեռահար բանկային սպասարկման համակարգ

Հայաստանում ֆինանսական համակարգի ակտիվների 82%–ը բաժին է ընկնում բանկային համակարգին․ ԿԲ

Հայաստանի բանկային համակարգի ակտիվները շարունակում են գերակշռել երկրի ֆինանսական համակարգի կառուցվածքում՝ կազմելով համախառն ակտիվների մոտ 82%-ը կամ շուրջ 12 տրլն դրամ, հայտարարել է հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի 18–24)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայում ուշադրության կենտրոնում էին բանկային վերակազմակերպման մեխանիզմները, բանկերի շահաբաժինների հարկային մոդելը, կարգավորող օրակարգը, միջազգային ֆինանսական կառույցների մեկնաբանությունները, ինչպես նաև ֆինանսական գրագիտության զարգացումը

Պետական արժեթղթերը գերիշխում են ՀՀ-ի կապիտալի շուկայում՝ շուրջ 7,4 մլրդ դոլար ծավալով. Գալստյան

Պետական արժեթղթերը գերիշխում են Հայաստանի կապիտալի շուկայում՝ շրջանառության մեջ ունենալով շուրջ 7,4 մլրդ դոլարի ծավալ, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի բանկային համակարգի շահույթը երկարաժամկետ հեռանկարում կդառնա ավելի չափավոր․ ԿԲ նախագահ

Հայաստանի բանկային համակարգի շահույթը երկարաժամկետ հեռանկարում, հավանաբար, կդառնա ավելի չափավոր, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img