Յունիբանկը տրամադրեց 10 մլն ՀՀ դրամ՝ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի

19.03.2020 18:21
Յունիբանկը տրամադրեց 10 մլն ՀՀ դրամ՝  ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․ /ԱՌԿԱ/․ Յունիբանկն այսօր փոխանցեց 10 մլն ՀՀ դրամ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։  Այս մասին հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար: Ընթացքում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցումը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև