ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար

20.03.2020 17:16
ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար, ուրբաթ ասաց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

ՀՀ ԿԲ–ն մարտի 17–ին որոշել է 0,25 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5,25%։

«ՀՀ ԿԲ–ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն դեպքում, երբ տարածաշրջանի բազմաթիվ երկրներ բարձրացրել են այն կամ թողել անփոփոխ, քանի որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, և նրա գործիքակազմով անհնար է ազդել առողջապահական հարցերով պայմանավորված իրական տնտեսության զարգացման, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտների զարգացման վրա», – ասաց Ստեփանյանը։

Միաժամանակ նա նշեց, որ անհրաժեշտ է շարունակել ու պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը թույլ կտա կառավարությանն ավելի արդյունավետ ապահովել թիրախային միջոցառումները։

Նրա խոսքով, հաշվի առնելով, որ 2015թ.–ից Հայաստանում գրանցվել է բավականին ցածր գնաճային միջավայր, և այս պահին գնաճը կրկին բավականին ցածր է` ԿԲ–ն իր այս քայլով հնարավորություն է տալիս հավասարակշռել տնտեսական ակտիվության և գների կայունության հիմնական նպատակները։

ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցրել է 2019թ.–ի սեպտեմբերի 10–ին 0,25 տոկոսային կետով` սահմանելով 5,5%։ Մինչ այդ կարգավորիչը վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է 2017թ.–ի մարտին, երբ դադարեցրել են դրամային քաղաքականության թուլացումը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6%։ Հայաստանի 2020թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9%–ի, գնաճը` 4%–ի չափով (±1,5%)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև