ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է կանխիկ շրջանառության կրճատման անհրաժեշտությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

30.03.2020 18:04
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է կանխիկ շրջանառության կրճատման անհրաժեշտությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է երկրում կանխիկ շրջանառության կրճատման և կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում անկանխիկ վճարումներին անցնելու անհրաժեշտությունը:

 «Իհարկե, կանխիկ դրամը այս իրավիճակում ինքնին պրոբլեմատիկ երևույթ է, բայց այստեղ հարցը հետևյալն է, թե ինչքան ինտենսիվ մենք կարող ենք կանխիկի շրջանառությունը սարքել անկանխիկ, ոչ թե կանխիկ գործիքը փոխարինել այլ, ավելի անվտանգ կանխիկ գործիքով»,- ասել է Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշել է, որ կոնցեպտուալ հավանության է արժանացել «Կանխիկ շրջանառության կրճատման մասին» օրենքի նախագիծը, որն իր կարծիքով, արագ տեմպերով պետք է կյանքի կոչել:

 «Որովհետև այստեղ ավելի մեծ խնդիրը կայանում է կանխիկ շրջանառությունը դեպի անկանխիկ շրջանառություն կրճատելու մեջ, բայց եթե իրադրությունները զարգանան այնպես, որ այնուամենայնիվ, կանխիկ շրջանառության կրճատման տեմպը բավարար չլինի, և կանխիկ շրջանառությունը դառնա վտանգ, այդ պարագայում ԿԲ-ն մտածելու բան կունենա»,- նշել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի բանկերի միությունը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին վճարումները կատարել անկանխիկ եղանակով՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկը:

Հայաստանում մարտի 30–ի ժամը 11։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք։ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–


Բանալի բառեր: , , , ,

Partners news

Կարդացեք նաև