ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է հիփոթեքի վճարման համար եկամտահարկի վերադարձման կարգը

01.04.2020 13:53
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է հիփոթեքի վճարման համար եկամտահարկի վերադարձման կարգը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխահատուցման համար հարկային մարմին ներկայացվող դիմումների գործընթացը։

Նշվոմ է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել  [email protected] էլեկտրոնային հասցեին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով՝ դիմումի հետ միասին պարտադիր ենթակա է ներկայացման նաև վարկառու և(կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև