Կառավարոթյունը 550 հազ դոլար է տրամադրել կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրության կազմակերպման համար. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

06.04.2020 21:13
Կառավարոթյունը 550 հազ դոլար է տրամադրել կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրության կազմակերպման համար. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարոթյունը 550 հազար դոլար է տրամադրել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին` կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն կազմակերպելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` երկուշաբթի պատասխանելով քաղաքացիների հարցերին Facebook–յան ուղիղ եթերում։

«Այսօր կառավարությունն արդեն որոշել է, մենք կտրամադրենք բավականին մեծ գումար, որպեսզի ձեռք բերենք անհրաժեշտ հումք, և կտրամադրենք ինստիտուտին, որպեսզի նրանք կարող են սկսել արտադրությունը», – տեղեկացրեց Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել` այս շաբաթից օրական անցկացնել 1000 թեստ (այսօր օրական անցկացվում է 200–400 թեստ)։

Վարչապետի խոսքով, դրա համար գնվում են բավականին մեծ քանակությամբ թեստեր` մոտ 70 հազար։

«Պատրաստվում ենք իրականացնել զանգվածային թեստավորում, քանի որ օրական 1000 թեստը բավականին լուրջ թիվ է», – նշեց վարչապետը։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:  Ապրիլի 6–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 833 մարդ, բուժվել է 62 մարդ, փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ, բացասական թեստերի թիվը 4096 է, 8 մարդ, ցավոք, մահացել է։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև