ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել՝ 40 մլրդ. դրամի չափով. Փաշինյան

13.04.2020 16:22
ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել՝ 40 մլրդ. դրամի չափով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի/ԱՌԿԱ/. Հայկական բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տամարդել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ 40 մլրդ. Դրամի չափով: Այս մասին երկուշաբթի իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 290 հազար անձ, 9.3 միլիարդ դրամ): Վարկային արձակուրդ է տրվել նաև 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 5300 իրավաբանական անձ՝ 15 միլիարդ դրամի չափով)»,- նշել է վարչապետը:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ վերջին ժամանակում

Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ վերջերս նկատվել է բանկային ավանդների ավելացման որոշակի միտում, մինչդեռ կան դեպքեր, երբ քաղաքացիները դոլարային ավանդները դրամային են դարձնում, ինչը կառավարության կողմից տարվող հակաճգնաժամային քաղաքականության վստահության ամենավառ ապացույցն է: (1 $ - 491.18 դրամ)


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև