ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

16.04.2020 12:57
ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի անցկացվող նիստի ժամանակ քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը։

Թեկնածությունն առաջարկել է «Իմ քայլը» խմբակցությունը, և հավանության արժանացել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։

Գալստյանի թեկնածությունը խորհրդարանին առաջարկել է խմբակցության անդամ և հանձնաժողովի նախագահի տեղեկալ Արտակ Մանուկյանը։

Մարտին Գալստյանը ծնվել է 1978թ․-ի մայիսի 4-ին։ 1994-1999թ․-ններին սովորել է ԵՊՀ-ի տնտեսագիտականա ֆակուլտետում, իսկ հետո ասպիրանտուրայում՝  2003թ․-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան։ Դրանից հետո Գալստյանն ուսանել է Հարվարդի Համալսարանին կից գործող Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոցում՝ ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի կոչում։

Կենտրոնական բանկում Գալստյանը սկսել է աշխատել 1998թ․-ին, որտեղ նշանակվել է  Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ, իսկ հետո գլխավորել է վիճակագարության վարչությունը։ 2015թ․-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018թ․-ից հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ։

Գալստյանը նաև Համաշխարհային բանկում հանդիսանում է միջազգային խորհրդատու և դասախոս։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2015թ․-ին ճանաչվել է ՀԱՀ-ի լավագույն դասախոս։ Ներգրավված է հասարակական գործունեության մեջ և հանդիսանում է մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև