Պե՞տք է, արդյոք, ընդլայնել ԿԲ–ի մանդատը. ԿԲ նախագահի թեկնածուն պարզաբանում է

16.04.2020 16:21
Պե՞տք է, արդյոք, ընդլայնել ԿԲ–ի մանդատը. ԿԲ նախագահի թեկնածուն պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը հինգշաբթի ԱԺ–ում պատասխանել է խոսնակ Արարատ Միրզոյանի հարցին, որը վերաբերում է կառույցի մանդատի ընդլայնման անհրաժեշտությանը։

«Կարծում եմ, որ ներկա իրավիճակում մանդատը ճիշտ է ընտրված։ Այն դնում է գների և ֆինանսական համակարգի կայունության նպատակներ և ունի միայն համակարգման կարիք», – ասաց նա։

Գալստյանի խոսքով, ապացուցված է փաստը, որ ԿԲ–ի կայուն մակրոտնտեսական իրավիճակի ստեղծումն ինքնին նպաստում է տնտեսական աճի, քանի որ ստեղծում է կանխատեսելիության մթնոլորտ, որի դեպքում ներդրողներն ուզում են ներդնել իրենց փողերը։

«Կարծում եմ, որ չկա ձևափոխման անհրաժեշտություն մանդատի շրջանակում։ Աճի ապահովման հարցը միշտ գտնվում է մեր հսկողության տակ, և վերաֆինանսավորման տոկոսադրույքը որոշելիս մենք հաշվի ենք առնում նաև այդ գործոնները», – ասաց նա։

ԿԲ–ի գնահատմամբ, 2020թ.–ին տնտեսական աճը կկազմի 0,7%, ինչը զգալիորեն ցածր է նախկին կանխատեսումներից, սակայն այն հիմնականում կվերականգնվի 2021թ.–ին` կազմելով 7,2%։ Պետբյուջեի համաձայն, Հայաստանում տնտեսական աճը 2020թ.–ին նախատեսված է 4,9%–ի, գնաճը` 4%–ի սահմանում (±1,5%)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև