Մարտին Գալստյանն ընտրվել է ԿԲ նախագահի պաշտոնում

17.04.2020 14:21
Մարտին Գալստյանն ընտրվել է ԿԲ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ուրբաթ օրն ԱԺ-ում հայտարարել է այսօր անցկացված ԿԲ նոր նախագահի ընտրության գաղտնի քվերակության արդյունքները:

 «ԱԺ-ի 132 պատգամավորների քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։ Բացելով գաղտնի քվերակության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը արձանագրեց, որ քվեատուփում առկա է 119 քվեաթերթիկ, որոնցից անվավեր որևէ մեկը չի ճանաչվել:  Քվեարկության արդյունքներն այսպիսին են` 104 «կողմ», 15 «դեմ»»,- նշել է Հովակիմյանը:

Մարտին Գալստյանը ծնվել է 1978թ․-ի մայիսի 4-ին։ 1994-1999թ․-ններին սովորել է ԵՊՀ-ի տնտեսագիտականա ֆակուլտետում, իսկ հետո ասպիրանտուրայում՝  2003թ․-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան։ Դրանից հետո Գալստյանն ուսանել է Հարվարդի Համալսարանին կից գործող Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոցում՝ ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի կոչում։

Կենտրոնական բանկում Գալստյանը սկսել է աշխատել 1998թ․-ին, որտեղ նշանակվել է  Ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ, իսկ հետո գլխավորել է վիճակագարության վարչությունը։ 2015թ․-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018թ․-ից հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ։

Գալստյանը նաև Համաշխարհային բանկում հանդիսանում է միջազգային խորհրդատու և դասախոս։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2015թ․-ին ճանաչվել է ՀԱՀ-ի լավագույն դասախոս։ Ներգրավված է հասարակական գործունեության մեջ և հանդիսանում է մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև