ՀՀ ԿԲ–ն դարձել է«Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի լիիրավ անդամ

17.04.2020 18:29
ՀՀ ԿԲ–ն դարձել է«Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի լիիրավ անդամ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, սկսած սույն թվականի ապրիլի 15-ից, պաշտոնապես հանդիսանում է «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի (NGFS- NETWORK FOR GREENING FINANCIAL SYSTEM) լիիրավ անդամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Նշված համագործակցության հարթակը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած՝ «Մեկ մոլորակ» համաժողովի ժամանակ: Հիմնադիրներ են հանդիսացել 8 երկրների կենտրոնական բանկերը (Ֆրանսիա, Անգլիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Սինգապուր, Չինաստան, Շվեդիա, Մեքսիկա):

Ներկայումս NGFS-ին անդամակցում են շուրջ 63 երկրների կենտրոնական բանկեր կամ ֆինանսական ոլորտի կարգավորման ու վերահսկողության համար պատասխանատու կառույցները: Հարթակին դիտորդի կարգավիճակով ներգրավված են նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները և վերահսկող մարմինները, մասնավորապես, ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և IFC-ին, BIS-ը, EBRD-ին, EIB-ին, Բազելյան կոմիտեն, IOSCO-ն:

NGFS-ի նպատակն է Փարիզյան համաձայնագրի (Կլիմայական փոփոխություններին հակազդման համար ածխաթթու գազի արտանետումների նվազեցման և երկրի վրա գլոբալ տաքացման հետևանքների մեղմման հանձնառություններ) կիրարկման համար ամրապնդել համաշխարհային կարողությունները և այդ նպատակով խթանել ու օժանդակել ֆինանսական համակարգի մասնակիցներին ռիսկերի կառավարման ու կանաչ ֆինանսավորման (մասնավորապես, էներգաարդյունավետ, քիչ արտանետումներ պարունակող միջոցներում ներդրումներ) ներգրավման, շրջակա միջավայրի պահպանության ուղղվածություն ունեցող ներդրումների իրականացման և կայուն զարգացման համար:

Այս նպատակի իրագործման համար NGFS-ի գործունեությունն ուղղված է անդամ երկրներում և դրանից դուրս կանաչ ֆինանսավորման միջազգային լավագույն փորձի և ստանդարտների ներդրման աջակցմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ վերլուծական աշխատանքների իրականացմանը: Հարթակի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել հետևյալ հղումով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև