Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

20.04.2020 17:25
Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Երևանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի (Long-term Issuer Default Rating IDR) կանխատեսումը արտասահմանյան և ազգային արժույթում՝ «Կայունից» «Բացասականի», և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում: Այս մասին նշվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ:

Կանխատեսման վերանայումը հաջորդել է ավելի վաղ իրականացված նմանատիպ վերանայմանը՝ Հայաստանի ինքնիշխան վարկանիշի շուրջ՝ ելնելով երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի սպասվող բացասական ազդեցությունից:

Ընթացիկ տարվա ապրիլի 3-ին Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «Կայունից» «Բացասականի» և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում:

Հաղորդագրությունում նշվում է, որ վարկանիշի վերանայումը հրապարակվել է մի իրավիճակում, երբ էմիթենտի վարկունակության էական փոփոխություն է տեղի ունենում, ինչը, Fitch-ի գնահատմամբ, աննպատակ է դարձնում հաջորդ նախատեսված վերանայման ամսաթվին սպասելը՝ վարկանիշի, կանխատեսման կամ Rating Watch կարգավիճակի փոփոխություններ կատարելու համար: 

«Երևան քաղաքի համար Fitch վարկանիշի վերանայման հաջորդ նախատեսված ամսաթիվը 2020թ.-ի մայիսի 22-ն է, բայց Fitch-ը համարում է, որ վերջին ժամանակների իրադարձությունները երկրում հիմք են հանդիսանում գրաֆիկից շեղվելու համար, և մեր հիմնավորումը մեջբերվում է ստորև»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Չնայած Երևանի վերաբերյալ վերջին ներկայացված տվյալները կարող են ցուցանիշների վատթարացում չարձանագրել, սակայն տարածաշրջանային ֆինանսների ոլորտում եկամտի և ծախսային պրոֆիլների էական փոփոխություններ են տեղի ունենում, և իրավիճակը, հավանաբար, կվատթարանա մոտակա ամիսներին՝ տնտեսական ակտիվության թուլացման կամ կառավարության կողմից նշանակված սահմանափակումների պահպանման կամ ընդլայնման ֆոնին:

Fitch վարկանիշերն, ըստ էության, հեռանկարային են, և գործակալությունը հետևելու է ոլորտում կատարվող իրադարձություններին՝ դրանց լրջությունից և շարունակականությունից կախված և անելու համապատասխան որակական և քանակական ճշգրտումներ հիմնական ու վարկանիշային սցենարներում՝ ելնելով սպասվող ցուցիչներից և բանալի ռիսկերի գնահատումից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև