Ուսանողական վարկերի տրամադրման պայմանները կհեշտացվեն. Ջավադյան

23.04.2020 13:36
Ուսանողական վարկերի տրամադրման պայմանները կհեշտացվեն. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. Ուսանողական վարկերի տրամադրման կարգերը հեշտացվեն: Այս մասին հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը, որի շահառու են հանդիսանում ուսանողները: 14-րդ  միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել ՀՀ բարձրագույն և հետբուհական /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի:

ՀՀ ԿԲ նախագահը, ուսանողական վարկերի մասին խոսելիս, ներկայացրել է, որ այս պահին կա գործող 11 150 ուսանողական վարկ և հիմա պայմանները բավականին հեշտացվում են բոլորի համար:

«Դա նշանակում է, որ 80-ից ավել ՄՕԳ ունեցողները 0 տոկոսով են վարկավորվելու, գործող վարկերն էլ դառնում են զրո տոկոս: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի վճարը դառնում է տարեկան 4 տոկոս»,- նշել է Ջավադյանը:

Խոսելով այն մասին, թե կոնկրետ ինչով է հեշտանում, նա ընդգծել է, որ նախկինի պես նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլևս պետք չեն: Այդ թվում, սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել:

«Մենք հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ մեծ թվով ուսանողներ կդիմեն վարկավորման»,-ասաց Ջավադյանը:

Վարչապետն իր հերթին հստակեցրել է, որ ուսանողները ուսումնառության ընթացքում մայր գումար չեն վճարում և միայն տոկոսներ են վճարում: Սա էլ նշանակում է, որ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներն ընդհանրապես վճարում չեն անի, այլ վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո:

 «Նախ ուսանողների վարկավորումն իրացվելու է 4 նվագով. ամեն տարի մի նվագով ստանալու է վարկ: Երկրորդ, 80-ից ավելի ՄՈԳ ունեցողները ուսման ընթացքում ընդհանրապես որևէ ձևով չեն սպասարկելու այդ վարկը, իսկ ուսումից հետո մեկ տարի աշխատելուց էլի կարող են դրանից օգտվել, վճարել միայն տոկոս: Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները վճարելու են ուսման ընթացքում,  ընդամենը 4 տոկոսն ամբողջ գումարի, ուսումն ավարտելուց հետո կրկին մի տարի կարող են օգտվել այդ արտոնությունից և դրանից հետո նոր սկսել վճարել»,- ընդգծել է Ջավադյանը:

Ջավադյանը հայտնել է, որ դա նշանակում է՝ միայն աշխատանք ունենալուց հետո կարող են սկսել վարկի մայր գումարի վճարումը:  

Փաշինյանն ընդգծել է, որ այս պայմաններում ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու դեպքում բուհից դուրս չի մնալու:

«Գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետև ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին, ոչ մի խնդիր չենք բերելու»,- նշել է Ջավադյանը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հստակեցրեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1523 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 659-ի, փաստացի բուժվում է 840 մարդ: Մահացել է, ցավոք, 24 մարդ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև