Հայաստանի բանկերը վարկային արձակուրդ են տվել՝ 61,8 մլրդ դրամի չափով. Փաշինյան

23.04.2020 17:38
Հայաստանի բանկերը վարկային արձակուրդ են տվել՝ 61,8 մլրդ դրամի չափով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց 61,8 մլրդ. դրամի չափով վարկային արձակուրդ են շնորհել: Այս մասին հինգշաբթի իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձանց՝ 20.3 միլիարդ դրամի չափով և 12 հազար 400 իրավաբանական անձանց՝ 41.5 միլիարդ դրամի չափով»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում: Միջոցառումներից 6-ը վերաբերում են բիզնեսի տնտեսական աջակցության տրամադրմանը (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ՓՄՁ և այլ ճյուղեր), իսկ 8-ը՝ բնակչության տարբեր խմբերին սոցիալական աջակցության տրամադրմանը, այդ թվում ուսանողներին:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։

Ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1523 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 659-ի, փաստացի բուժվում է 840 մարդ: Մահացել է, ցավոք, 24 մարդ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև