Փաշինյան. Հայաստանի ֆինանսական համակարգն արագ կվերականգնվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին

06.05.2020 17:22
Փաշինյան. Հայաստանի ֆինանսական համակարգն արագ կվերականգնվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Երկրի ֆինանսական համակարգն արագ կվերականգնվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին, չորեքշաբթի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ԱԺ–ում ներկայացնելով կառավարության կատարողականի զեկույցը։

«Մարտին սկսված դրամի փոխարժեքի տատանումներն արագ կանխվեցին, քանի որ Կենտրոնական բանկն իրականացրեց մոտ 90 մլն դոլարի արտարժույթի գնում», – ասաց նա։

Միաժամանակ վարչապետը նշեց, որ Հայաստանին հաջողվեց խուսափել շուկայական կոլապսից։

«Ի տարբերություն բազմաթիվ զարգացած երկրների` մենք խուսափեցինք շուկայական կոլապսից, այսինքն մեր  ցուցափեղկերը չդատարկվեցին, և մենք չհայտնվեցինք մի իրավիճակում, երբ մարդիկ չէին կարողանում գնել անհրաժեշտ ապրանքներ», – ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գների աճին` վարչապետը հայտարարեց, որ կառավարությանը հաջողվեց արդյունավետորեն վերահսկել այդ գործընթացը։ «Այսօր շուկայում կան ապրանքների թանկացման դեպքեր, խոսքը հիմնականում սննդամթերքի մասին է, որոշ ապրանքներ էժանացել են, և կան ապրանքներ, որոնց գները չեն փոխվել։ Սակայն ընդհանուր առմամբ ուզում եմ նշել, որ շուկայում մեզ մոտ գրանցվում է ամբողջությամբ հավասարակշռված իրավիճակ», – ասաց նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև