Ինչպե՞ս Տավուշում ստեղծվեց առողջություն պարգևող ապրանքանիշ «Դարման»-ը (ՎԻԴԵՈ)

11.05.2020 12:42
Ինչպե՞ս Տավուշում ստեղծվեց առողջություն պարգևող ապրանքանիշ «Դարման»-ը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ /. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) աջակցություն են ցուցաբերել «Դարման» բուսական թեյերի արտադրության կայացման գործում: Այս մասին հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մամուլի ծառայությունը:

Գնել Նազանյանը հարազատ Տավուշի մարզում է սկսել «Դարման» բուսական թեյերի արտադրությունը։ Սկզբում խոտաբույսերը հավաքում էր, չորացնում, երբեմն փչացնում ու տարբեր փորձեր կատարում։ Սեփական փորձով է համոզվել հայկական բնաշխարհի կազդուրիչ խոտաբույսերի զորության մեջ:

«Տարիներ առաջ առողջական խնդիր ունեցա: Հայկական խոտաբույսերով 3 ամիս կուրս ընդունեցի, կազդուրվեցի և միտք առաջացավ ստեղծել ապրանքանիշ, որը մարդկանց առողջություն կպարգևեր: «Դարման» բառն ընտրեցինք, որը ցույց է տալիս բնության ուժի նկատմամբ մեր հավատը»,-պատմում է Գնել Նազանյանը։

«Դարման»-ի կայացման գործում Գնելին օգնել է նաև գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, երբ առաջարկեց զարգացնել բիզնես գիտելիքները։

«Իսկապես ամեն ինչ սկսեց փոխվել դասընթացից, որն իմ բիզնեսում և կյանքում ճակատագրական դեր խաղաց՝ լավ իմաստով: Սկզբում մեզ համար ամեն ինչ հարցական էր, չունեի բիզնես մտածողություն: Առաջնային աջակցությունը ստացա իմ բանկից, որը սկսեց մտածելակերպ սերմանել»,- նշում է Գնելը:

Գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ «Դարման»-ը նաև ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ: Այսօր «Դարման»-ի թեյերն արտահանվում են Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա։

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև