Երևանում քաղաքացին մտել է ՎՏԲ–Հայաստան Բանկի մասնաճյուղ և սպառնալիքներ հնչեցրել

11.05.2020 14:00
Երևանում քաղաքացին մտել է ՎՏԲ–Հայաստան Բանկի մասնաճյուղ և սպառնալիքներ հնչեցրել

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ քաղաքացին մտել է Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող ՎՏԲ–Հայաստան Բանկի մասնաճյուղ։

Այս մասին հաղորդում է«Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանին։

«Ահազանգ ունենք,որ մի քաղաքացի մտել է բանկ , սպառնալիքներ է հնչեցրել , այնուհետև հեռացել: Հանգամանքները պարզվում են», – նշեց Ջանոյանը։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրելէ մասնաճյուղի այցելուներից մեկը: 

«Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ», – նշել են բանկի մամուլի ծառայությունից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև