Յունիբանկի վճարումներն այսուհետ կարելի է կատարել EasyPay-ով

18.05.2020 13:01
Յունիբանկի վճարումներն այսուհետ կարելի է կատարել EasyPay-ով

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով, EasyPay վճարահաշվարկային ընկերությունը և Յունիբանկն ընդլայնում են համագործակցությունը: Այս մասին հայտնում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

«Այսուհետ Յունիբանկի հաճախորդները կարող են իրականացնել վարկի մարումներ և փոխանցումներ իրենց բանկային հաշիվներին EasyPay-ի ավելի քան 2000 տերմինալներով և Easywallet հավելվածով։ Բոլոր վճարումներն կատարվում են օնլայն ռեժիմում՝ հաշված րոպեների ընթացքում»,- նշվում է հայտարարության մեջ: 

Ընկերությունների միջև համագործակցության ընդլայնումը հնարավորություն է տալիս հաճախորդներին առաջարկելու վճարման ևս մեկ՝ հարմար և արագ տարբերակ, նվազեցնելով կանխիկի հետ շփումը: 

Բանկի հաղորդագրության համաձայն, ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը և միջնորդավճարներին կարելի է ծանոթանալ www.easypay.am կայքում։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև