Ազնիվ վարկեր. Հայաստանում պարտավորեցրել են իրազեկել փոխառուներին փաստացի տոկոսադրույքի մասին

03.06.2020 18:04
Ազնիվ վարկեր. Հայաստանում պարտավորեցրել են իրազեկել փոխառուներին փաստացի տոկոսադրույքի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են «Սպառողական վարկավորման մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը։

Ընդունված փոփոխությունների համաձայն, վարկ ստացող սուբյեկտը պետք է գրավոր հաստատի փաստացի տոկոսադրույքը։ Օրինագծի հեղինակների կարծիքով, դա կհանդիսանա լրացուցիչ ազդակ, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց վարկային վարքագիծը։

Այս նորմը տարածվում է նաև առցանց վարկերի վրա։ Նման դեպքում գործում է վարկի սառեցման ժամանակաշրջան, որի ընթացքում փոխառուն կստանա հաղորդագրություն փաստացի տոկոսադրույքի մասին, որպեսզի ևս մեկ անգամ մտածի իր կատարած քայլի շուրջ։

Բացի այդ, փոփոխություններով նախատեսվում է, որ 300 հազար դրամից ավել վարկ և առնվազն երեք ամիս մարման ժամկետով փոխառություններ ստանալիս վարկային կազմակերպությունները կվերլուծեն փոխառուի վճարունակությունը։ Փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ կմտնեն 2021թ.–ի հունվարի 1–ից ($1- 482,49 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև