Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares

05.06.2020 21:26
Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկում է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares խորագրով մրցույթ, որի 5 հաղթողները նվեր կստանան նոթբուք, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

Պատասխանատու և կազմակերպված վարք ցուցաբերելու դեպքում բոլորս կարող ենք հնարավորինս շուտ վերադառնալ մեր բնականոն կյանքին՝ շարունակելով ապրել այնպես, ինչպես ապրում էինք մինչ համավարակի բռնկումը:

Մրցույթին կարող են մասնակցել Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերի  հայաստանյան օգտատերերը՝ կատարելով մի քանի պարզ գործողություն:

Օգտատերերը սոցիալական ցանցի իրենց էջերում պետք է լուսանկարներ հրապարակեն (քանակի սահմանափակում առկա չէ)՝ պահպանելով հետևյալ կանոնները.

  • կրել պաշտպանիչ դիմակ,
  • տեղադրել լուսանկարը public տարբերակով,

Բոլոր լուսանկարներում անհրաժեշտ է՝

Մրցույթի հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով. մեկ օգտատիրոջ կողմից որքան շատ լուսանկարներ հրապարակվեն, հաղթելու հնարավորությունն այնքան մեծ կլինի:

Մրցույթի բոլոր կանոններն ու սահմանափակումները ներկայացված են այստեղ:

Մրցույթը կավարտվի հունիսի 30-ին (ներառյալ) և կամփոփվի հուլիսի 10-ին՝ Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Հոգ տանելով մեր հաճախորդների մասին՝ հորդորում ենք օգտվել

  • ACBA Mobile հավելվածի ծառայություններից,
  • Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև